Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայության (BND)  նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը նախազգուշացրել է Ավստրիայի Սահմանադրության պաշտպանության  եւ Ահաբեկչության դեմ պայքարի (BVT) դաշնային գրասենյակի հետ տեղեկատվության փոխանակման մասին: Ընդ որում նրա հայտարարությունից հետեւում է, որ նա տեղեկություններ չունի, որ երկու գերատեսչությունների միջեւ համագործակցությունը խախտվել է, հաղորդում է DW-ն:

Հաննինգը պարզաբանել է, որ զգուշություն պահպանելու մասին իր հայտարարությունները հիմնված են BVT-ում 2018-ի մարտին իրադարձությունների հետ կապված ԶԼՄ-ի հարապարակումների վրա, երբ ոստիկանությունը BVT շենքում փաստաթղթերի առգրավում էր կատարել: Փաստաթղթերում, ի թիվս այլ բաների, աջ ծայրահեղականների գործողությունների հետաքննությունների մասին  տվյակներ կային:

Չի բացառվում, որ փաստաթղթերում եղել են նաեւ Ավստրիայի ազատության կուսակցության որոշ պատգամավորների մասին տվյալներ: Եթե BND-ի եւ BVT-ի համագործակցությունը հետագայում էլ շարունակվի, ըստ Հաննինգի «լավ կլինի»: