Թերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ անկախ պատգմավոր  Վիկտոր Դալլաաքյանի եղբայրը՝ Սամվել Դալլաքյանը, վերջերս մտել է «Օրինաց երկիր» կուսակցություն: «Երեւի, Վիկտոր Դալլաքյանն ամաչել է  անձամբ ՕԵԿ-անալ եւ Սամվելին համոզել է, որ ՕԵԿ-ն այնքան լավ կուսակցություն է, որ «ախպերը ախպորը չի տա»,-նկատում է թերթը՝ շարունակելով.  «Ասում են՝ Վիկտոր Դալլաքյանն անգամ բարեխոսել է ԱԽՔ-ի մոտ, որ Սամվելի վրա հույս դնեն, իսկ ինքը կողքից կաջակցի ՕԵԿ-ի գործերին»:

Թերթը հավելում է նաեւ, թե ենթադրվում է, որ շուտով ՕԵԿ-ական դառնան նաեւ  Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ մնացած բոլորը: