Տոնավաճառների աշխատակիցները,  ովքեր դժգոհում են Հայաստան ներկրվող ապրանքների մեկ կիլոգրամի համար վճարվող մաքսատուրքի կրկնակի բարձրացման դեմ, այսօր հրավիրվել են Ազգային ժողով: «Մեկ շաբաթով ուզեցին բերաններս փակեն, 8 դոլարից իջացրին 6 դոլար, բայց  մեզ արդեն ասել են, որ մյուս շաբաթ ապրանք բերելու համար էլի 8 դոլար պիտի վճարենք»,-տեղեկացրել է առեւտրականներից  Գեւորգ Սարոյանը:

Նա նաեւ հայտնել է, որ իրենց ԱԺ են հրավիրել պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Վիկտոր Դալլաքյանը՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ում այսօր նրանց հարցը քննարկվելու է: Վերջերս Տրանսպորտի եւ կապի նախարարը առեւտրականներին հայտնել էր, թե իբր մաքսատուրքերի բարձրացման մեջ Կառավարությունը մեղավոր չէ,  քանի որ այդ գները բարձրացրել են բեռնախոխադրող ընկերությունները: