Հայտնի են դարձել փետրվարի 3-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈՒ-25 կործանիչի աղետի ենթարկվելու պատճառը: Այն կործանվել էր Քյուրդամիրի շրջանի Սոր-սոր գյուղից 6 կմ հեռավորության վրա:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Ալդար Սաբիրօղլուի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ շասսիները չբացվելու պատճառով:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Երկու օդաչուներն էլ հասցրել են կատապուլտվել: Ըստ APA գործակալության, ՍՈՒ-25-ի մեջ եղել է գնդապետ-լեյտենանտ Զաուր Յուսիֆլին եւ կապիտան Խայամ Շուքյուրովը:

2010-ի մարտին Ադրբեջանում նույն մոդելի օդանավի հետ նմանատիպ միջադեպ էր եղել: Այն ժամանակ վթարի հետեւանքով մահացել էր օդաչուն: