Երեւանում Եգիպտոսի դեսպանատան շենքի դիմաց, այսօր՝ փետրվարի 4-ին ակցիա կանցկացվի՝ ի պաշտպանություն պայքարի ելած եգիպտացի ժողովրդի:

Նախաձեռնող խումբը դեսպանատան դիմաց կհավաքվի ժամը 17:00-ին եւ նամակ կհանձնի, որն ուղղված է Եգիպտոսի ժողովրդին, ով պայքարում է իր իրավունքների եւ ազատությունների համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Եգիպտոսում հերթական բողոքի ակցիան է անցկացվելու՝ երկրի 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով, ով երկիրը ղեկավարում է 30 տարի:

Եգիպտոսի ընդդիմությունը իր կողմնակիցներին կոչ է անում փետրվարի 4-ը դարձնել «Մուբարաքի վերջին օր», իսկ երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիքն արդեն հրահանգել է ՆԳՆ-ին՝ չխոչնդոտել խաղաղ երթին: Ակցիայի կազմակերպիչները մտադիր են Կահիրեի փողոներ դուրս բերել ավելի քան միլիոն ցուցարարների: