Երկրորդ տրանշի գումարը, որը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը կհատկացնի Վրաստանին, կկազմի 150-200 մլն դոլար: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Գումարի կոնկրետ գումարը որոշված չէ, ասել է նա՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո:
ԱՄՆ այցելության շրջանակում Գիլաուրին հանդիպել է Հիմնադրամի նախագահ Դանիել Յոհանեսի, ինչպես նաեւ դեմոկրատական եւ հանրապետական կուսակցություններից ընտրված սենատորների եւ կոնգրեսականների հետ:
«Հանդիպումների հիմնական թեման եղել են Հիմնադրամի գումարներով իրականացվելիք նախագծերը: Դրանց շարքում է ամերիկյան համալսարանի, ամերիկյան հիվանդանոցի շինարարությունը եւ Գոդերձի լեռնանցքի ճանապարհի վերանորոգումը: Սրանք կարելի է համարել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի առաջին ծրագրերի շարունակությունը»,- ասել է Վրաստանի վարչապետը:





























