Մյանմարի խորհրդարանն այսօր՝ փետրվարի 4-ին, կընտրի երկրի նախագահին։

Նախագահի պաշտոնին հավակնում են ներկայիս զինվորական իշխանության վարչապետ, գեներալ-լեյտենանտ Տհեյն Սեյնը, խաղաղության եւ զարգացման պետական խորհրդի քարտուղար Աունգ Մյին Ուն եւ էթնիկ խմբերի շահերը պաշտպանող Կարենների առաջադիմական կուսակցության առաջնորդ Սո Տհեյն Աունգը։

Մյանմարի նախագահը կընտրվի պատգամավորների քվերակության արդյունքում՝ հինգ տարի ժամկետով, իսկ մյուս երկուսը նույն ժամկետներով կզբաղեցնեն փոխնախագահի պաշտոնները։