Նյու Յորքի ոստիկանությունը երեքշաբթի օրը փակել է Մանհեթենի կենտրոնում գտնվող փողոցի մի մասը, երբ մեղուների պարսը հարձակվել է հոթ դոգի վաճառքի կրպակի վրա: Այս մասին իր թվիթերյան էջին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջեյմս Օնիլը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մի՛ վախեցեք, նյույորքցիներ եւ զբոսաշրջիկներ: Մանհեթենի Միդթաունը «բզզում է» Նյու Յորքի ոստիկանության՝ բազմաբնույթ կազմակերպություն լինելու ունակության մասին... Թայմս Սքվերում մեղուների պարսի հետ մենք վարվում ենք մարդկային եւ անվտանգ կերպով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Սոցիալական ցանցերի օգտատերերը տարածել են «հարձակումների» լուսանկարներն ու տեսանյութերը: Հեռուստաալիքի հաշվարկների համաձայն՝ վրանի վրա տասնյակ հազարավոր միջատներ են հարձակվել:

Միջադեպի հետեւանքով, ըստ ոստիկանության, ոչ ոք չի տուժել: Փորձագետները կարծում են, որ մեղուները լքել են հին փեթակը քաղաքում շոգերի պատճառով, ոստիկանությունը մտադիր է նրան նոր տուն տեղափոխել: