Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կհանդիպի Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն, հանդիպումը կկայանա Մյունխենում փետրվարի 4-6-ին կայանալիք անվտանգության հարցերին նվիրված կոնֆերանսի շրջանակներում:

Մանջգալաձեի խոսքով, Սահակաշվիլին Գերմանիայում բազմաթիվ երկկող հանդիպումներ կունենա, հաղորդում է «Ազատությունը»: