ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է Վաշինգթոնի եւ Փհենյանի հարաբերությունները բարդացնելու համար, հաղորդում է AFP-ն:
«Հյուսիսային Կորեայի հետ խնդիրների մի մասն առաջացել է Չինաստանի հետ առեւտրային տարաձայնություններից»:
Նա վերահաստատել է իր ցանկությունը`արմատապես փոխել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրում ստատուս-քվոն: Նրա կարծիքով, Պեկինի հետ առեւտրային քաղաքականությունում պետք է կոշտ դիրքորոշում լինի, քանի որ նա անազնիվ է վարվում Միացյալ Նահանգների հետ:





























