Եվրամիությունը պատրաստ է զրոյացնել ԱՄՆ–ից արդյունաբերական ապրանքների ներկրման մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է Առեւտրի հարցով հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Եվրամիության կողմից գնալ սակագների զրոյացմանը բոլոր արդյունաբերական ապրանքների համար, իհարկե, եթե ԱՄՆ–ն նման քայլի գնա»,–հայտարարել է նա։

Նա շեշտել է, որ գյուղատնտեսական ապրանքները չեն նախատեսվում ներառել այդ ցուցակում։

Ավելի վաղ Առեւտրի հարցով ԵՄ հանձնակատարը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը նախկինի պես պատրաստում է ԵՄ–ից ավտոմեքենաների ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներին պատասխան միջոցների ցուցակ։