Չինաստանը կշարունակի իրականացնել տնտեսական բարեփոխումները, անկախ ԱՄՆ-ի ճնշումից: Այս մասին հայտարարել է Չինաստանի Առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը: Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ առեւտրի տարաձայնությունները կարող են լուծվել միայն հավասարության պայմաններում բանակցությունների միջոցով, հաղորդում է AP-ն:

«Անկախ նրանից, թե ԱՄՆ-ն ինչ միջոցներ է ձեռնարկում ճնշում գործադրել համար, Չինաստանը կշարունակի բարեփոխումները», - ասել է նա: «Երկխոսությունը եւ խորհրդատվությունները, որոնք հիմնված են հավասարության եւ բարեխղճության վրա, միակ ճիշտ ընտրությունն են Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տարաձայնությունների լուծման համար», - ասել է նա, հավելելով, որ երկու կողմերն էլ «պահպանում են շփումը»: