Ադրբեջանի բնակչի բախտը չի բերել երկու անգամ անընդմեջ: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, օգոստոսի 30-ի վաղ առավոտյան 60-ամյա Շիկարովն ավտոպատահարի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել:

«ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ford մակնիշի ավտոմեքենային: Ավտոթարի հետեւանքով զոհվել է առաջին մեքենայի վարորդը: Իր Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայր ժամանած զոհվաի եղբայրը, տուժած Շիկարովին նստեցնելով իր ավտոմեքենայի մեջ, ուղեւորվել է դեպի հիվանդանոց: Սակայն ճանապարհին բախվել է էլեկտրասյանը: Արդյունքում վարորդը տարբեր վնասվածքներ է ստացել. Շիկարովը մահացել է: