Նիժեգորոդի շրջանում գտնվող խոշոր ռազմական ձեռնարկությունում պայթյուն է որոտացել, կան զոհեր ու վիրավորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել մոտ հարյուրավոր քառակուսի մետր տարածքով, այժմ այն փորձում են մարել։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 3 մարդ է զոհվել, 3-ն էլ վիրավորվել են, եւս 3 հոգու փնտրում են, նրանք կարող են գործարանում ավերակների տակ լինել։
Արտակարգ պատահարի հանգամանքները պարզվում են։
Սվերդլովի անվան գործարանը ՌԴ ամենախոշոր զինամթերքի գործարաններից է։





























