ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ սպառնացել է դուրս գալ Հյուսիսատլանտյան ազատ առեւտրի համաձայնագրից (NAFTA) առանց որեւէ նոր գործարքի, եթե Կոնգրեսը խոչընդոտի Կանադայի հետ առեւտրային բանակցություններին: Ամերիկացի առաջնորդը համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է Twitter-ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Կանադային NAFTA-ում թողնելու ոչ մի քաղաքական անհրաժեշտություն չկա: Եթե տասնամյակների վատ վերաբերմունքից հետո  ԱՄՆ-ին չհաջողվի շահավետ գործարք կնքել, ապա Կանադան մասնակից չի լինի: Կոնգրեսը չպետք է միջամտի այդ բանակցություններին, հակառակ դեպքում ես ամբողջովին կդադարեցնեմ NAFTA-ի գործողությունը, եւ այդպես անգամ ավելի լավ կլինի », - ասել է նա:

Օգոստոսի 28-ին CNBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ասել էր, որ այս շաբաթ ԱՄՆ-ն եւ Կանադան կարող են պայմանավորվել NAFTA-ի փոխարեն Կանադայի հետ նոր առեւտրային համաձայնագրի պարամետրերի վերաբերյալ: Օգոստոսի 27-ին Թրամփը հայտարարել է Մեքսիկայի հետ նմանատիպ համաձայնության մասին, նշելով, որ կողմերը հասել են «հիանալի գործարքի»: