2009թ. առաջին ութ ամիսների ըթնացքում Հայաստանի տնտեսական անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 18.4 տոկոս:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակված տվյալներով անկում է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, բայց այն անհամեմատ մեծ է շինարարության ոլորտում՝ 52,6 տոկոս: Արդյունաբերության ոլորտում անկումը կազմում է 11,9 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 1,4, գյուղատնտեսության ոլորտում՝ 1,5: Ընդ որում, գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտի համեմատաբար քիչ նվազումը զուտ սեզոնային բնույթ է կրում:
Նվազել է նաեւ ապրանքաշրջանառությունը: 2009թ. առաջին ութ ամիսներին առեւտրաշրջանառության ծավալները նվազել են 29,9 տոկոսով, արտահանումը նվազել է 41,1 տոկոսով, ներմուծումը` 27 տոկոսով: 2008թ. առաջին ութ ամիսների համեմատությամբ՝ 10,8 տոկոսով աճել է նաեւ գործազուրկների թիվը ու հասել է 83 հազար 800 մարդու:




























