Ֆիլիպինների նխագահ Ռոդրիգո Դուտերտեն ներողություն է խնդրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վերաբերյալ իր նախկին արտահայտությունների համար, հայտնում է ABC-CBN հեռուստաալիքը:
«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, ինչ նրա մասին ասել եմ: Ես նաեւ ներում եմ Օբամային մեր երկրի կառավարության կողմից անցկացվող թմրավաճառների դեմ պայքարի հասցեին նրա արտահայտությունների համար»,- ասել է Դուտերտեն, որը կիրակի այցով Իսրայել է ժամանել:
Դրա հետ մեկտեղ, ֆիլիպինցի առաջնորդը ԱՄՆ նախկին նախագահին «սառը անձ է համարում՝ ի տարբերություն Սպիտակ տան ներկայիս ղեկավարի»: «Դոնալդ Թրամփն իմ մեծ ընկերն է, մենք նրա հետ նույն ալիքի վրա ենք»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:
Ֆիլիպինների նախագահը հայտնի է Միացյալ Նահանգների նախկին նախագահին ուղղած խիստ արտահայտություններով, որը բազմիցս Մանիլային քննադատել է թմրավաճառների դեմ պայքարում, իր կարծիքով, դաժան մեթոդների համար, որը նախատեսում էր նաեւ նրանց ոչնչացում: 2016 թվականի սեպտեմբերին նա Օբամային անվանել էր «շան որդի» եւ խոստացել շատ անբարյացակամ բառեր ասել մի քանի օրից Լաոսում սկսվող ԱՄՆ-Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովում եւ Արեւելաասիական գագաթնաժողովում: Դրանից հետո ամերիկյան վարչակազմը հայտարարել էր Օբամայի եւ Դուտերտեի նախատեսված հանդիպման չեղարկման մասին:





























