«Օրինաց երկիր» կուսակցությունում չկա Սամվել Դալլաքյան անունով անձ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է պատգամավոր Արծրունի Աղաջանյանը` մեկնաբանելով լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եղբայրը` Սամվելը համալրել է կուսակցության շարքերը:
Ինքը` Վիկտոր Դալլաքյանը, մեկնաբանելով այդ շշուկները, դրանք լիակատար անհեթեթություն որակեց:
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե շուտով ՕԵԿ շարքերն են անցնելու «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ԱԺՄ եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, Արծրունի Աղաջանյանը ասաց. «Այդ անձանց անդամության հարցը ՕԵկ-ում չի քննարկվել, մենք դիմումներ չենք ստացել այդ գործիչներից: Եթե նրանք ցանկություն հայտնեն ընդունվել ՕԵԿ եւ համապատասխան հայտեր ներկայացնեն, մենք կքննարկենք ընդունված կարգով»,- ամփոփել է պատգամավորը:





























