Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ Պաղեստինյան պետությունը ճանաչելու մասին իր նախորդի որոշումն անդառնալի  է, գրում է HAARETZ-ը:

Նրա խոսքով, նա հնարավորություն ունի այդ հարցը քննարկել երկրի Արտաքին հարցերով խորհրդատվական հանձնաժողովում, սակայն նա հարգում է իր նախորդի որոշումը, որը նա ընդունել է իր պաշտոնավարման ընթացքում որպես պետության ղեկավար:

Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ «երկու պետությունների» սկզբունքով Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշումը առավել օպտիմալ է համարում: Խնդիրը, ըստ նրա, մի փոքր բարդանում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ներկայությամբ: