Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը պաշտոնը ստանձնելուց ի վեր գտնվում է ամենացածր մակարդակի վրա, այն մեկ ամսվա ընթացքում նվազել է 10 տոկոսով՝ մինչեւ 31 տոկոս։ Այս մասին են վկայում երեքշաբթի հրապարակված հանրային կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է Ifop ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Մակրոնի ժողովրդականությունն անգամ ավելի ցածր է, քան նրա նախորդի՝ Ֆրանսուա Օլանդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու նույն ժամանակահատվածից հետո՝ 1,4 տարի:
Հարցման արդյունքներով՝ ֆրանսիացիների միայն 32 տոկոսն է կարծում, որ Մակրոնը «տնտեսական ճիշտ քաղաքականություն է վարում», հակառակ կարծիքի է հարցվածների 68 տոկոսը:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 30-31-ը համացանցում՝ 18 տարեկանից սկսած տարիքային խմբի 1015 մարդկանց շրջանում: Հարցման պատվիրատուներն էին PariMatch շաբաթաթերթը եւ «Սյուդ ռադիո» տարածաշրջանային խոշորագույն ռադիոկայանը:




























