ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյին՝ իր օգնականների ու դաշնակիցների հետ մասնավոր զրույցներում պնդելով, որ նա իբրեւ թե մտադիր է տապալել իր իշխանությունը, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով NBC–ին։
Նրա տվյալներով՝ Թրամփը վերջին ժամանակներս ավելի հաճախ է դժգոհություն հայտնում Ռեյի աշխատանքի առնչությամբ՝ պնդելով, որ նա չի պաշտպանում իր շահերը եւ իբր մտադիր է քայլեր ձեռնարկել իր նախագահությանը վնաս հասցնելու նպատակով։ Սա վերաբերում է մեծապես ենթադրվող դավադրությանը Թրամփի օգնականի ու ՌԴ ներկայացուցիչների միջեւ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, որի հետաքննություն անցկացնում է նաեւ ՀԴԲ–ն։
NBC–ը հայտնում է, որ Թրամփը դժգոհ է, որ ՀԴԲ–ն հրաժարվում է այդ գործով որոշ փաստաթղթեր հանձնել հանրապետականների տրամադրությանը Կոնգրեսում, որտեղ քննություն է ընթանում այդ գործով։
Ավելի վաղ Սպիտակ տունը քննադատել է ՀԴԲ–ին նաեւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու համար, որն օգտագործել էր անձնական փոստը ծառայողական նպատականերով։





























