Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով 2018 թվականի «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ: Միջոցառմանը հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրների բանկերից ու ֆինանսական կառույցներից ավելի քան 200 ներկայացուցիչ:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը եւ գլխավոր մասնագետ Տաթեւ Հակոբյանը:
Հավելենք, որ մրցանակները շնորհվել են աշխարհի 15 երկրների թվով 23 գործընկեր բանկերի:





























