«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում համապետական շաբաթօրյակ կանցկացվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։
Նախարարությունը բոլոր քաղաքացիներին կոչ է անում ակտիվ մասնակցել համապետական շաբաթօրյակին ու իրենց ներդրումն ունենալ մաքուր և խնամված հայրենիք ունենալու գործում:
«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակում հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, 010-511-389 ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանին և քարտեզներին կարող եք ծանոթանալ ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքէջերում կամ զանգահարել մարզպետարաններում և Երևանում գործող հետևյալ հեռախոսահամարներով:





























