Չճանաչված Կոսովոյի խորհրդարանի նախագահ Կադրի Վեսելին չի բացառել, որ սեպտեմբերի 8-9-ը նախատեսված Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի այցը Սերբիայի սերբական ինքնավար մարզ կարող է արգելվել Պրիշտինայում ալբանական իշխանությունների կողմից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Koha Ditore-ը:

«Չգիտեմ, գնում է արդյոք Վուչիչը Կոսովո, մենք նրան թույլտվություն ենք տվել, սակայն դա հարցականի տակ է դրվում կայունության խախտմամբ: Երկրորդ. նա Գազիվոդե գնալու պատճառ չունի: Ես չեմ ուզում հայտարարություններ անել ձեր առջեւ՝ հայրենասեր երեւալու համար, ես ցանկանում եմ կոնսենսուսի հասնել Բելգրադի հետ: Եթե մենք որոշենք արգելել, Վուչիչը Կոսովո չի մտնի, մենք մտածում ենք ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին, հակառակ դեպքում, եթե նման իրավիճակը չլիներ, նրա ոտքը չէր մտնի Կոսովոյի տարածք»,- հայտարարել է Վեսելին:

Նա նաեւ սպառնացել է, որ եթե Վուչիչն առանց Պրիշտինայի թույլտվության փորձի անցնել Կոսովոյի սահմանը, ապա նա կարժանանան Սերբիայի նախարարների կաբինետին կից՝ Կոսովոյի եւ Մետոհիայի հարցով գրասենյակի ղեկավարի ճակատագրին:

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ սեպտեմբերի 7-ին Բրյուսելում ալբանացիների հետ բանակցություններից հետո սեպտեմբերի 8-9-ը կժամանի Կոսովո, որտեղ հանդես կգա կոսովցիների հետ փոխզիջման ճանապարհ առաջարկող ծչագչային հայտարարությամբ: