Հայաստանի Հաշվեքննիչ պալատի եւ Ռուսաստանի Հաշվիչ պալատի միջեւ համագործակության համաձայնագիր է ստորագրվել: Համաձայնագիրը ստորագրվել է ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի 13-րդ նիստի շրջանակում:
Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը եւ ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Մոլդովայի ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարները:
Նիստի քննարկման հիմնական թեման եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը պետական կառավարման զարգացման եւ արդյունավետության բարձրացման գործում:





























