Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձանագրվել է շուրջ հազար կրակոց:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն իրենց նախահարձակ գործողություններում առավելապես օգտագործել են АК-74 տիպի ինքնաձիգեր եւ СВД դիպուկահար հրացաններ:
Անհրաժեշտության դեպքում ՊԲ դիրքապահ ուժերը դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գոտու ողջ երկարությամբ ապահովել լիարժեք պաշտպանություն:




























