ԱՄՆ նպատակ ունի խորացնել եւ ամրապնդել Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Փետրվարի 6-ին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
«Մենք ափսոսում ենք, որ իմ ժամանելն այսքան ուշացավ։ Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Ինձ համար մեծ պատիվ է որպես ԱՄՆ դեսպան վերադառնալ Բաքու։ Ինձ համար մեծ պատիվ կլինի նաեւ նախագահ Իլհամ Ալիեւին հավատարմագրեր հանձնելը»,- ասել է Բրայզան։
«Ես եւ իմ ընտանիքը շատ երջանիկ ենք գտնվել այստեղ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր երկրների հարաբերություննեի ամրապնդմանը»,- ասել է նա։
Նշենք, որ Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Բաքու է ժամանել փետրվարի 6-ին։ Հատկանշական է, որ ԱՄՆ հայկական լոբբին դեմ էր արտահայտվել՝ նրա այդ պաշտոնում նշանակմանը։





























