Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նախատեսում է Կատին մեկնել ապրիլի 3-ին, որպեսզի հարգի 1940-ի մարտին Սմոլենսկում գնդակահարված լեհ սպաների հիշատակը:
Դեռեւս անհայտ է, թե ինչ տրանսպորտով է Կոմորովսկին ժամանելու Ռուսաստան, գրում է RBC-ն:
Լեհաստանի նախագահի այցելությունը ՌԴ թույլ կտա ավարտել Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի առաքելությունը, ով զոհվեց նախորդ տարի Կատինում կառավարական օդանավի վթարի հետեւանքով:
Հիշեցնենք, որ 2010-ի ապրիլի 10-ին Սմոլենկի մարզում Հյուսիսային օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի ՏՈՒ-154 օդանավը, որում գտնվել են 96 մարդ: Նրանցից 88-ը կառավարական պատվիրակության անդամներ են եղել: բոլոր ուղեւորները զոհվել են, այդ թվում Լեհ Կաչինկին, նրա կինը, պետական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ:





























