Հայաստանի կառավարությունը մեղմացրել է վիզային ռեժիմը Չինաստանի եւ Հնդկաստանի քաղաքացիների համար: Այժմ նրանք կարող են հայկական մուտքի արտոնագրեր ստանալ` Հայաստան գալով:
Ավելի վաղ 18 երկրների, այդ թվում Հնդկաստանի եւ Չինաստանի քաղաքացիներին վիզայի համար հրավեր էր անհրաժեշտ: Մեղմացված վիզային ռեժիմը գործում էր միայն դիվանագետների համար, գրում է «Սինհուան»:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Չինաստանն ու Հնդկաստանը մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար: Նրա խոսքով, խիստ վիզային ռեժիմների անհրաժեշտություն չկա:




























