Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը եւ նրա կինը՝ Մարինա Ուիլերը հայտարարել են ամուսնալուծության մասին, փոխանցում է AP-ն:
Զույգի հայտարարության համաձայն՝ նրանք մի քանի ամիս է միասին չեն ապրում եւ ամուսնալուծվելու որոշում են ընդունել՝ ամուսնական 25 տարուց հետո: Նրանք հայտարարել են, որ կշարունակեն ընկերական հարաբերություններ պահպանել եւ աջակցել իրենց 4 երեխաներին: Բրիտանական թաբլոիդների տեղեկություններով՝ Մարինան ամուսնուն տանից վռնդել է դավաճանության պատճառով:





























