Վրաստանի ներքին գործերի նախարարությունում փետրվարի 5-ին կայացել է ոստիկանների մասին վրացական համակարգչային 3D խաղի շնորհանդեսը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին դրա մշակողները, խաղն արկածային բնույթ կկրի։ Խաղն այդպես էլ կոչվում է՝ «Ոստիկանություն»։
Գործողությունները տեղի են ունենում Վրաստանում։ Խաղի հերոսն իր առաքելությունն իրականացնում է Թբիլիսիում եւ երկրի տարբեր շրջաններում, գրում է «Գրուզիա Online»-ը։
Խաղը կթողարկվի վրացերեն եւ անգլերեն լեզուներով։ Սպասվում է, որ այն կտարածվի անվճար հիմունքներովեւ հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար։
Խաղի ստեղծողները խոստանում են, որ բացի սովորական հանցագործներին բռնելուց, խաղում կհայտնվի նաեւ լրտեսներին ձերբակալելու առաքելությունը։





























