Կամբոջայի եւ Թաիլանդի սահմանին արդեն չորրորդ օրն է` փոխհրաձգություն է ընթանում տաճարի համար: Հրաձգությունը տարվում է հրազենից եւ հրետանուց: Փոխհրաձգությունների արդյունքում արդեն 5 մարդ է մահացել:

Հակամարտությունն ընթանում է Պրեահ Վիխեար տաճարի համար, որը գտնվում է ՄԱԿ-ի պահպանության տակ: 11-րդ դարի տաճարը վնասվել է հրետանու կրակից:

Ավելի վաղ Կամբոջայի վարչապետ Խուն Սենը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` արտակարգ խորհրդակցություն անցկացնելու եւ Թաիլանդի ագրեսիան կանխելու խնդրանքով:

Թաիլանդն ու Կամբոջան հակամարտում են տաճարի համար: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմամբ` 1962-ից այն պատկանում է Կամբոջային, սակայն գլխավոր մուտքը գտնվում է Թաիլանդի տարածքում: