Ճապոնական աջ ծայրահեղական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները փետրվարի 7-ին Տոկիոյում Ռուսաստանի դեսպանատան առջեւ պղծել են ռուսական դրոշը:

Աջ ծայրահեղականները նշում են «հյուսիսային տարածքների օրը» եւ կոչ են անում Ճապոնիային վերադարձնել Հարավ-Կուրիլյան կղզիները:

«Վերադարձրե´ք հյուսիսային տարածքները», «Դուք ապօրինաբար զավթել եք մեր հայրենի հողը» վանկարկել են ցուցարարները:

Խմբերից մեկի ակտիվիստները Ռուսաստանի դեսպանատան առջեւ նետել են պատառոտած ռուսական դրոշ, որի վրա ինչ-որ բաներ են գրված եղել: