ԵԱՀԿ փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում մոնիթորինգ կանցկացնի։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հայկական կողմից շփման գծում մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալանտինուսը եւ դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը։
Ադրբեջանական կողմից մոնիթորինգ կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Ուիլյամ Պրայորը։




























