Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 7-ին կայցելեն Վարշավա` հանդիպելու Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ` «Վեյմարյան եռանկյունի» կազմակերպության շրջանակներում:

Լեհաստանի նախագահը ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է, որ կազմակերպության նշանակությունը Լեհաստանի համար աճում է ԵՄ-ում լեհական նախագահությանը մոտենալուն զուգընթաց: Կոմորովսկին նշել է, որ հանդիպմանը քննակվելու են ԵՄ հաստատությունների գործունեությունը, գիտա-տեխնիկական համագործակցությունը եւ այլ հարցեր:

Եռակողմ լեհ-գերմանո-ֆրանսիական գագաթաժողովներն ընթանում են 1991-ից, երբ գերմանական Վեյմարում հանդիպել են երեք երկրների արտգործնախարարները: Անցած անգամ նման գագաթաժողով կայացել է 2006թ. դեկտեմբերին: