Եվրոպական հանձնաժողովի կրթության եւ մշակույթի գլխավոր տնօրինությունը հայտարարել է  Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների բուհերի շրջանավարտներին 2011-2012թ. Եվրոպայի Քոլեջի ասպիրանտուրայում սովորելու համար թոշակներ հատկացնելու ծրագրի մասին:

Թոշակները բաժին են հասնելու Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Վրաստանի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Լիբիայի, Մոլդովայի, Մարոկկոյի, Պաղեստինի ինքնավարության, Սիրիայի, Թունիսի եւ Ուկրաինայի ուսանողներին` Բրյուգեում եւ Նատոլինում (Վարշավա) սովորելու համար: Թոշակները ծածկում են ուսման, կեցության, սննդի եւ տրանսպորտի ծախսերը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 15-ն է: