Եգպիտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաք հանգստի մեկնած բոլոր 164 ՀՀ քաղաքացիները փետրվարի 5-6-ի գիշերը վերադարձել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հայաստան վերադարձած քաղաքացիները Եգիպտոս են մեկնել Tez Tour տուրիստական գործակալության միջոցով եւ նույն գործակալությունն էլ հոգացել է նրանց վերադարձը Հայաստան:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հունվարի 25-ից հակակառավարական գործողություններ են սկսվել, որոնց մեկնարկից մինչ օրս տարբեր տվյալներով շուրջ 300-350 մարդ է զոհվել, 1500-ից ավելի մարդ վիրավորվել է:





























