Եթե հեղափոխությունը իրական է, առավել եւս սիրո եւ համերաշխության, ապա անմիջապես պետք է հայտարարվի համաներում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը։
«Հեղափոխության խորհրդանշական ձեռքբերումն այն է, որ բանտերը գրավեցին, մարդիկ ազատություն ստացան, կապ չունի էնտեղ մարդ կար, թե երկու մարդ էր կալանավորը, օրինակ՝ Ֆրանսիայում Բաստիլի գրավումը։ Ես լինեի հեղափոխությունը իրականացրած ոչ կսպասեի մայիսի 28-ին, որ ինքն ուներ այդ հնարավորությունը 20 օր հետո ամնիստիա անելու, ոչ կսպասեի սեպտեմբերի 21-ին, ես ուղղակի կասեի ՝ հեղափոխության հաղթանակը այսօրվանից ազգային տոն է լինելու, ուստի ես մարդասիրական ակտ եմ կատարում նախեւառաջ ամենահալածյալ, ազատությունից զրկված մարդկանց համար։ Սա ոչ ռեսուրս է պահանջում, ոչ աշխատաեղ ոչ մի բան»,-ասաց Շանթ Հարությունյանը՝ հավելելով, որ հեղափոխության ճակատին պետք է գրված լինի հումանիզմ։
Շանթ Հարությունյանը նշեց, որ ինքը միայն իր անունից չի հանդես գալիս, այլ բազմաթիվ կալանավորվածների անունից, որոնք նույնպես մեր հայրենակիցներն են։
«Ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ ռեժիմի դեմ պայքարելով հանդերձ բացասասակը վիրուսի պես տարածվում է։ Երբ Նիկոլ Փաշինյանը քայլարշավ սկսեց, նրա երկու ընկերները չմիացան այդ քայլարշավին, բայց Սերժ Սարգսյանը ասաց, որ քո երկու ընկերները Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը չեն միացել հեղափոխությանը, խնդրում եմ ձեր ընկերոջը կանչեք, գա պառլամենտում նստի։
Նիկոլ Փաշինյանը դրանից կարողա ցավ զգաց, բայց շարունակեց պայքարել։ Էդմոն Մարուքյանը նույնիսկ կոչ արեց, որ արի Նիկոլ ջան, նույնիսկ Սերժն ու իր թիմը ձեռք էին առնում, ասում էին՝ ախպեր գալստուկը թող կապի, գա աշխատանքի, ուր ա աշխատանքը պրավալի տալիս։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը դրանից ցավ զգաց եւ դա երեւաց նրանում, որ հեղափոխության ավարտին ինքն արգելեց այդ մարդկանց մոտենալ միկրոֆոնին, իր երկու ընկերներին։
Հիմա ինքը եթե էդ ցավն ապրել է, ոնց է իրեն թույլ տալիս մեկ ուրիշ մեկին բանտում գտնվող, նրա երկու ընկերներին հղում անելով, անուղղակիորեն դա նուրբ մանիպուլյացիա է։ Նենց չի, որ Սերժը միանգամից սրիկայությամբ եկավ իշխանության եկավ, նա էլ դանդաղ եկավ: Միանգամից չի, որ սրիկայանում են։ Էս էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դա սազական չի մարդուն, տղամարդուն ու առավել եւս պետության ղեկավարին։ Սա իրեն որպես դիտողություն։ Հիմա էն իրավիճակն է, որ մեկս մեկիս սխալը պետք է նկատողության տեսքով, դիտողության տեսքով անենք, ոչ թե չարությամբ, ատելությամբ ու հայհոյանքով։ Իշխանություն ընդդիմություն հարաբերությունը այսպես է լինում»,-ասաց Շանթ Հարությունյանը։




























