Խաչատրյան քույրերից մեկին, որոնք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ, փորձագետներն անմեղսունակ են ճանաչել, պնդում է Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խաչատրյանը, որը քույրերի հետ սպանել է բռնակալ հորը, որը երկար տարիներ նրանց ծաղրել է, անմեղսունակ է ճանաչվել անցկացված փորձաքննության հիման վրա»,- շաբաթ հայտնել է նա: Հանձնաժողովի անդամը չի բացառել, որ նա իրեն հաշիվ չի տվել իր գործողությունների համար, եւ «միանգամայն հնարավոր է, որ այդպիսի վիճակում է գտնվել հոր երկարատեւ ծանակումների պատճառով»:

«Դատարանի որոշմանը, որը նրան բուժում կնշանակի փակ բուժհաստատությունում, նա կսպասի ժամանակավոր պահման թիվ 2 մեկուսարանի դաշնային պետական հիվանդանոցում, որտեղ նրան արդեն տեղափոխել են»,- տեղեկացրել է նա

Գործակալությունն իր տրամադրության տակ չունի քննչական մարմինների կողմից այս տեղեկության հաստատումը: