Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մեղադրել է Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն ազգային հողի վրա ատելություն սերմանելու մեջ:
«Որոշ մարդիկ տարբեր շահեր են հետապնդում Կովկասում եւ Ռուսաստանում: Ես չեմ հասկանում նրանց: Եղել են նման ելույթներ: Մեր դեմ ելույթներ է ունեցել պարոն Ժիրինովսկին: Նա մարդ չէ, նա... Մենք դիմում ենք հղել` պահանջելով նրան հեռացնել Պետդումայի փոխնախագահի պաշտոնից: Նման մարդիկ չպետք է լինեն իշխանության ղեկին, այլ նրանցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները: Նա ազգայնական է, մարդկանց տարանջատում է ազգություններով: Մի խոսքով, վերջացած շիզոֆրենիկ է»,- Կադիրովի խոսքերն է մեջբերել ադրբեջանական ANS հեռուստաալիքը:





























