Փետրվարի 6-ից տեղացած առատ ձյան եւ սաստիկ բքի պատճառով փետրվարի 7-ին ժամը 10:30-ի դրությամբ փակ է Երեւան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի Հարժիսի խաչմերուկից մինչեւ Գորիս ընկած հատվածը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարից, Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվել են ճանապահին գտնվող անձանց եւ ավտոմեքենաների տեղափոխման աշխատանքներ:
Ներկայում բուքը մեղմացել է, ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները շարունակվում են:
«Խնդրում ենք առաջիկա 4-5 ժամերի ընթացքում մինչեւ ճանապարհահատվածի լիարժեք մարքրումը, զերծ մնալ նշված հատվածով երթեւեկելուց:




























