Ինդոնեզական Սուկաբումի քաղաքի շրջանում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին շաբաթ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ին եւ տեղական ոստիկանությանը:

Ավելի վաղ Սինխուա գործակալությունը հաղորդում էր 17 զոհի մասին:

Ըստ AFP-ի տվյալների, ավտոբուսում եղել է 37 զբոսաշրջիկ: Նախնական տվյալներով, արգելակների խափանման պատճառով վարորդին չի հաջողվել կառավարել մեքենան, ինչի հետեւանքով ավտոբուսն ընկել  է կիրճի մեջ: