Ավանի 14 փողոց 83 տան հարեւանությամբ այսօր` փետրվարի 7-ի վաղ առավոտյան, ժամը 05-ին, Volkswagen 13 ՕՏ 883 համարանիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ինչպես  NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը` 32-ամյա Ալիկ Աշոտի Հայրապետյանը եւ ուղեւոր՝ 33-ամյա Մհեր Վոլոդյայի Մկրտչյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Նրանք տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության ՔԳՎ Երեւանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը: Նրա հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:

ՃՏ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի