ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ The New York Times թերթի սյունակի հեղինակը, որում խոսվում է ԱՄՆ առաջնորդի դեմ Սպիտակ տանը գոյություն ունեցող դիմադրության մասին, «մեկն» է, ով կապ ունի ազգային անվտանգության հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ առաջնորդի խորհրդական Քելլիեն Քոնուեյը, հայտնում է «ՌոսԲԻզնեսՔոնսալթինգ»-ը՝ վկայակոչելով CNN-ին։
«Նախագահն ասել է, թե կարծում է, որ դա ազգային անվտանգությունից ինչ-որ մեկն է»,- ասել է նա։ Քոնուեյը նշել է, որ չի հավատում, թե անանուն հեղինակը կարող է լինել ինչ-որ մեկը Սպիտակ տնից, սակայն այդ մարդը պետք է «առաջ գա» ու խոստովանի, որ գրել է այդ նյութը կամ հրաժարական տա՝ «ոչ թե նախագահի նկատմամբ հավարամությունից, այլ նախագահության նկատմամբ հավարամությունից ելնելով»։
«Ես Թրամփի աշխատակազմում դիմադրության մասն եմ» գլխագրով անանուն սյունակը թերթում հայտնվել է սեպտեմբերի 5-ին։ Սյունակի հեղինակի կարծիքով՝ գլխավոր խնդիրներից մեկը «Թրամփի անբարոյականությունն» է, ով իմպուլսիվ որոշումներ է կայացնում։
Թրամփն անանուն հեղինակին կասկածել է դավաճանության մեջ և թերթին կոչ է արել բացահայտել նրա անունը։ Նա նշել է, որ հեղինակի անձը բացահայտելը երկրի ազգային անվտանգության հարց է։




























