Ամերիկյան Օբերն քաղաքում(Ալաբամա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևաքնով մահացել է մեկ և վիրավորումներ ստացել չորս անձ, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության կայքին։ 

Ոստիկանության տվյալներով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 02։30-ի սահմաններում։ Պատճառը երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունն էր։

Երեք տուժածներ կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածներով տեղափոխել են հիվանդանոց։ Մյուս տուժածի մոտ ծանր վնասվածքներ են արձանագրվել։

Փոխհրաձգության հետևքանով մահացածն և վիրավորվածները 16-21 տարեկան են։