Գենադիյ Գագուլիյայի մահից հետո Աբխազիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Դաուր Արշբան, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության նախագահի մամուլի ծառայությանը։ 70-ամյա Գագուլիյան մահացել է շաբաթ օրը՝ ուշ երեկոյան, «Փսոու Սուխում» ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Հուղարկավորման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին։ Աբխազիայի իշխանություններն այդ օրը սգո օր են հայտարարել վարչապետի մահվան կապակցությամբ։ Ենթադրվում է, որ չորեքշաբթի օրը հանրապետության բոլոր դրոշներն իջեցված են լինելու, մշակութային հաստատություններն ու հեռուստաընկերությունները չեղարկելու են ժամանցային միջոցառումները։




























