ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցն իրավական է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին Իջեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա իրավական ընթացակարգի հարց է, եւ ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է իրար հետ քննարկեն մեր իրավապահ մարմինները եւ գան իրավական լուծումների։ Ես չեմ կարծում, որ այդտեղ քաղաքական հարց կա»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ ռուսական «Ինտերֆաքս»-ը տեղեկատվություն էր տարածել, որ Ռուսաստանը չեղարկել է երկրի տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզոււմը: Մոսկվան նաեւ Հայաստանի չի արտահանձնի նախկին պաշտոնյային, քանի որ նա ռուսական անձնագիր ունի:

Միքայել Հարությունյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ եւ հետախուզվում է ԱՊՀ երկրների տարածքում: