ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն այս տարի կայցելի Հարավային Կովկասի երկրներ։
Նրա այցը տարածաշրջան կազմակերպելու համար Քարտուղարությունը ներկայումս աշխատում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների հետ։
Սպասվում է, որ այցը կկայանա տարվա երկրորդ կեսին։ Սա ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում կլինի Պետրոս Էֆթիմիուի առաջին այցը։
Նշենք, որ Էֆթիմիուն ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի նախագահ էր ընտրվել 2010 թվականի հուլիսին՝ այս պաշտոնում փոխարինելով Ժոաո Սոարեշին։





























