Վրացական Փոթի նավահանգստի մերձակայքում ուժեղ փոթորկից խորտակվել է ուկրաինական «Գրիգորի Պետրովսկի» նավը:
Նավի վրա եղել է անձնակազմի 11 անդամ, այդ թվում մեկ կին: Նրանց հաջողվել է փրկել սահմանապահ ոստիկանության, առափնյա պաշտպանության ծառայության եւ Փոթիի նավահանգստի վերահսկողության ծառայության ուժերով, գրում է «Գրուզիա Online»-ը:
Ծովում ուժեղ ալեկոծության պատճառով նավը կորցրել է վերահսկողությունը, դիպել քարե արգելապատնեշին եւ կիսվել:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:





























