Հայաստանի Կենտրոնական բանկը առավել հավանական է համարում, որ 2011 թ. տարեւերջում գնաճը կգտնվի 5,5-7,5 տոկոս միջակայքում։ Այդ մասին նշված է դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրում։ Հավանականությունը, որ գնաճը կգտնվի այդ միջակայքում, գնահատվել է 40,9 տոկոս։ Այն, որ գնաճը կգտնվի 4-5,5 տոկոս միջակայքում, գնահատվել է 31 տոկոս։
Առավել բարձր՝ 7,5-9,5 տոկոս գնաճային միջակայքում գտնվելու հավանականությունը գնահատվել է 16,5 տոկոս։
Հատկանշական է, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2011 թ. երկրորդ եռամսյակի համար առավել հավանական է համարում այն, որ գնաճը կգերազանցի 9,5 տոկոսը՝ ամենաբարձրերից մեկը վերջին 15 տարում։ Դրա հավանականությունը գնահատվել է 53,9 տոկոս։ Իսկ 7,5-9,5 տոկոս միջակայքում գտնվելու հաանականությունը գնահատվել է 41,4 տոկոս։





























